...թե ԲՀԿ-ի մի շարք գործիչներ սպասում են` արդյո՞ք իրենց կազդանշվի` դուրս գալ ԲՀԿ-ից` պահել իրենց պորտֆելները և կամ մտնել ՀՀԿ, ինչպես եղավ «Օրինաց երկրի» դեպքում: Մեր ունեցած տեղեկություններով` Սերժ Սարգսյանն այս տեխնոլոգիան չի ցանկանում կիրառել։ Փորձագետները կարծում են, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը:
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ընտրական և հետընտրական զարգացումներին։
Պաշտոնանկությունների վերաբերյալ լուրերն աստիճանաբար իրենց տեղը զիջում են նշանակումների մասին խոսակցություններին։ Հավաստի աղբյուրի փոխանցմամբ` ակտիվորեն քննարկվում է Վիկտոր Դալլաքյանին գործադիր մարմին «գործուղելու» հարցը։
Երեկվա ԱԺ անդրանիկ նիստը վարում էր ամենաանդրանիկ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, որը բոլոր պատգամավորների անունները պարզապես կարդում էր, իսկ երբ հասավ Արա Բաբլոյանին, ասաց` պրոֆեսոր Արա Բաբլոյան:
Մեզանում օրինաչափորեն ստացվել է այնպես, որ Քլինթոնն ավելի շատ է Հայաստան գալիս, քան Վանոն: Այնուհանդերձ, Քլինթոնի ամեն գալուց արդիականանում է «հայտնի» միտքը:
Վերջին տարիների հայաստանյան ներքաղաքական պայքարին վերաբերող առաջնային թեմաներից է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ ուղղված «PR արշավը»: ՈՒշագրավ է, որ այդ արշավն ուղեկցվել է տարատեսակ մեթոդների կիրառմամբ՝ սկսած ամենակեղտոտ «մուտիտների» տարածումից, վերջացրած «վերլուծականներով»: Պատճառը հասկանալի է. Հայաստանն այն երկիրն է, որտեղ վարչապետի պաշտոնը կարևորագույն նշանակություն ունի թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով (ըստ ճաշակի և ցանկությունների):
Արաբական ասացվածքը փաստում է. «Երկու սուր մի պատյան չեն մտնի, երկու լարախաղաց մի լարի վրայով չեն անցնի»։ Դատելով արաբական աշխարհում, հատկապես «ոսկեբեր» Պարսից ծոցի (ի դեպ, շատ արաբներ այդ ծոցն անվանում են Արաբական) մերձակայքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, այստեղ թե՛ բուռն կրքեր են բորբոքվում, թե՛ օր օրի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր մտադիր են իրական կյանքում հաստատել ժողովրդական այդ իմաստությունը և պատմության նոր էջ բացել։
«Հաշվի առնելով, որ 2012-ի մայիսի 31-ին գումարվել է ՀՀ նորընտիր ԱԺ առաջին նիստը, ես ՀՀ նախագահին ներկայացրել եմ կառավարության հրաժարականը։ Միևնույն ժամանակ, մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք կատարել մեր առջև դրված պարտավորությունները, մինչև նոր կառավարության ձևավորումը»